ԵԱՀԿ ՄԽ. Գյուլի միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կարող է օգտակար լինել

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի միջնորդությունը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ կարող է օգտակար լինել ղարաբաղյան հակամարտության կողմերի համար: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հայտարարել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Յուրի Մերզլյակովը: «Որպես ԵԱՀԿ ՄԽ անդամ Թուրքիան կարող է կարեւոր դեր կատարել որպես միջնորդ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ, սակայն դա կախված է կողմերի ցանկությունից»,-հայտարարել է Յուրի Մերզլյակովը:



Ավելի վաղ Ա.Գյուլը հայտարարել էր, թե մտադիր է միջնորդ դառնալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Ավելի ուշ Գյուլը հայտարարեց, որ «ԵԱՀԿ ՄԽ-ն, որ գործում է արդեն 17 տարի, չկարողացավ էական արդյունքի հասնել»: Ընդ որում, նա նշեց, որ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւՀայաստանի միջեւ առկա հարցերը ոչ միայն երկկողմ հարցեր են` դրանք տարածքային հարցեր են: «Իրավիճակը տարածաշրջանում զգալիորեն փոխվել է, խաղաղությունը Կովկասում, պետությունների միջեւ հակամարտությունների կարգավորումը կհանգեցնի ոչ միայն քաղաքական, այլ նաեւ տնտեսական կայունության»,-նշել է Ա.Գյուլը:



Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների տարածած լրատվությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի հնարավոր փոփոխման մասին` Յուրի Մերզլյակովը հայտարարել է, որ «ռուսական կողմը նման բան չի հայտարարել»:



Վերջերս Ադրբեջանում սկսել են առավել հաճախակի խոսել ԵԱՀԿ ՄԽ հնարավոր «փոխարինման» մասին: Մասնավորապես, օրերս ադրբեջանական Bakiliar.az գործակալությունը հղում անելով ռուսական պարբերականների վրա, տեղեկություն էր տարածել, թե «ՌԴ եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Էլմար Մամեդյարովի հանդիպման ժամանակ շոշափվել է ԵԱՀԿ ՄԽ հնարավոր փոխարինման հարցը, որը միջնորդական ծառայություններ է մատուցում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող բանակցություններում: Այս տեղեկությունները հերքել են ՌԴ-ի ԱԳՆ-ում:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---