ԱՄՆ-ում հարգանքի տուրք են մատուցում սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն հարգանքի տուրք է մատուցում սեպտեմբերի 11-ի ողբերգության զոհերին, երբ Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա ահաբեկչական հարձակման արդյունքում գրեթե 3 հազար մարդ զոհվեց: 2001թ. սեպտեմբերի 11-ին «Ալ Քաիդայի» հետ կապված ահաբեկիչները ԱՄՆ-ում 4 ուղեւորատար ինքնաթիռ գրավեցին: Դրանցից երկուսն ուղղված էին Նյու Յորքի Առեւտրի համաշխարհային կենտրոնի վրա, մեկը` Վաշինգտոնում Պենտագոնի շենքի վրա: Եվս մեկ գրավված օդանավ կործանվեց Փենսիլվանիայում:



Այդ օրը կսկսվի լռության րոպեով, զանգերի ղողաջով եւ պատարագով Նյու Յորքի բոլոր եկեղեցիներում տեղի ժամանակով 08:46-ին, երբ առաջին հափշտակված ինքնաթիռը մխրճվեց երկրվորյակ աշտարակների առաջին, հյուսիսային աշտարակի մեջ:



Երեկոյան Նյու Յորքի երկինքը կլուսավորեն երկու լուսացույցների ճառագայթները, որոնք կոչված են խորհրդանշելու երկվորյակ աշտարակները: Ճառագայթները կլուսավորեն երկինքը մինչեւ սեպտեմբերի 12-ի լուսաբաց:



Ողբերգության վայրում ըստ ավանդության կընթերցվեն համաշխարհային պատմության մեջ ամենաարյունալի ահաբեկչության բոլոր զոհերի անունները: Առեւտրի համաշխարհային կենտրոնի բեկորների տակ զոհվեցին ոչ միայն հազարավոր ամերիկացիներ, այլ նաեւ աշխարհի 86 երկրների շուրջ 800 քաղաքացիներ: Առաջին անգամ նրանց անունները ողբերգության վայրում կընթերցեն նրանց հայրենակիցները` ԱՄՆ-ում ուսում ստացող այդ երկրների ուսանողները:



Այսօր նաեւ հուշահամալիր կբացվի Պենտագոնում, որին կմասնակցի ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը: Իսկ Նյու Յորքում կայանալիք միջոցառումներին կմասնակցեն նաեւ հանրապետականներից ու դեմոկրատներից նախագահության թեկնածուներ` Ջոն ՄըքՔեյնն ու Բարակ Օբաման:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---