ԱԳՆ խոսնակ. «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չի կարող արդարացնել անպատժելիությունը

ԱԳՆ խոսնակ. «Բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չի կարող արդարացնել անպատժելիությունը

PanARMENIAN.Net - «Բոլորը բոլորի դիմաց» գերիների և ձերբակալված անձանց փոխանակման սկզբունքը չի կարող արդարացնել անպատժելիությունը: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը համաձայն է Ադրբեջանի առաջարկած երկու կողմում գտնվող գերիներին և ձերբակալված անձանց «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու սկզբունքին։

Նա հավելել է, որ Հայաստանը մշատապես հավատարիմ է իրական մարդասիրական գործողություններին, սակայն դրանք չպետք է հանդուրժեն անպատժելիությունը՝ հատկապես ծանր հանցագործությունների պարագայում և հատկապես այն պարագայում, երբ ականատես ենք լինում մարդու իրավունքների ոլորտում միջազգային իրավունքի խախտումներին, հայտնում է Aysor.am-ը։

«Անչափահասի միտումնավոր սպանությունը ծանր հանցագործություն է ցանկացած հասարակությունում։ Ուստի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքը չպետք է հանդիսանա այն ելքը, որն արդարացնում է անպատժելիությունը և մարդասիրական իրավունքի խախտումները»,-ասել է նա:

Նա հավելել է, որ ատելության հողի վրա հանցագործությունների անպատժելիությունն արդեն իսկ հանգեցնում է նոր հանցագործությունների, իսկ այդ հանցագործության հերոսացումը և դրանք կատարողներին պաշտամունքի առարկա դարձնելն արդեն իսկ ծանր երևույթ է։

«Մենք ականատես ենք եղել, որ մարդասպանության համար դատապարտված անձն արտահանձնվելուց հետո հերոսացվել է միայն այն բանի համար, որ հայ է սպանել», - ասել է բանախոսը։

Ավելի վաղ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով Ադրբեջանի՝ «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակման առաջարկին, ասել էր.«Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցուց մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 22 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու «ռամիլ սաֆարով» վերադարձնելու Ադրբեջանին»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ հարգանքով է վերաբերվում Կարեն Ղազարյանի ծնողների անհանգստությանը, բայց հայ-վրացական ճանապարհը փակելն իր համար անհասկանալի է:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---