Էմիլիա Քլարկին «Գահերի խաղում» Դեյներիսի դերի համար «ոգեշնչել» են Հիտլերի ելույթները22 մայիսի 2019 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Դերասանուհի Էմիլիա Քլարկը, նախապատրաստվելով «Գահերի խաղում» Դեյներիս Թարգարիենի դերակատարմանը, «ոգեշնչվել է» բռնապետերի, այդ թվում Ադոլֆ Հիտլերի ելույթներով: Այդ մասին նա պատմել է Variety-ին տված հարցազրույցում: Ըստ դերասանուհու, քանի որ նրա կերպարը պետք է իր ելույթներն արտասաներ հորինված լեզվով, իրեն օգնել է օտարերկրացի պատմական դեմքերի ելույթների ուսումնասիրությունը: «Ես բազմաթիվ տեսանյութեր եմ դիտել, հիմա դա ծիծաղելի է թվում, որտեղ բռնապետերն ու առաջնորդները խոսում են տարբեր լեզուներով: Ուզում էի ստուգել՝ կարող եմ արդյոք հասկանալ, թե ինչ են նրանք ասում, չտիրապետելով լեզվին: Եվ ինձ մոտ ստացվեց: Հեշտությամբ կարելի է հասկանալ, թե ինչ է ասում Հիտլերը»,-ասել է Քլարկը, հայտնում է Lenta,ru-ն: Դերասանուհին նաև նշել է, որ տանը շատ երկար է պատրաստել Դեյներիսի վերջին ելույթն իր զորքերի առջև 8-րդ եթերաշրջանի վերջին սերիայում: «Ես դիմում էին ամբողջ Բելֆաստին պատուհանից: Բայց այն փակ էր, քանի որ ես չէի ուզում, որ մարդիկ կարծեին թե ես խելագարվում եմ»,-ասել է նա: 2011-ից ցուցադրվող «Գահերի խաղը» ֆենտեզի սերիալն ամենաթանկերից է հեռուստատեսության պատմության մեջ՝ վերջին եթերաշրջանի մեկ սերիայի նկարահանումը միջինը 15 մլն դոլար է պահանջել: Սերիալը բազում պարգևներ է ստացել լայնածվալ նկարահանումների և բազում հայտնի դերասանների մասնակցության շնորհիվ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |