Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ-ը հետաքրքրված է «Կովկասյան պլատֆորմի» ստեղծման թուրքական նախաձեռնությամբ12 սեպտեմբերի 2008 - 17:44 AMT PanARMENIAN.Net - Եվրամիության Խորհրդի ղեկավարությունն իր հետաքրքրությունն է արտահայտում «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման Թուրքիայի նախաձեռնության հանդեպ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել են ԵՄ-ում նախագահող Ֆրանսիայի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայությունում: «Դա Թուրքիայի կողմից զգալի ներդրում կլինի Վրաստանի հակամարտության կոնտեքստում նոր իմաստ ստացող տարածաշրջանային կայունության հաստատման, անվտանգության եւ զարգացման գործում»,- հաղորդել են ֆրանսիայի ԱԳՆ-ում:Հարավային Օսիայում ռազմական գործողություններից հետո պաշտոնական Անկարան հանդես եկավ «Կովկասի կայունության եւ համագործակցության պլատֆորմի» ստեղծման նախաձեռնությամբ, որին` թուրքական կողմի նախաձեռնության համաձայն, կարող են միանալ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան եւ Ռուսաստանը: Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի հետ հանդիպման ժամանակ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, նշելով, որ Հայաստանը միշտ էլ երկխոսության կողմնակից է եղել` որպես տարածաշրջանում անվտանգության, համագործակցության եւ վստահության ամրապնդման երաշխիք, գնահատել է թուրքական նախաձեռնությունը` որպես տարածաշրջանում բարենպաստ մթնոլորտի ձեւավորմանն ուղղված քայլ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները «Բոհեմ» թատրոնը գործում է 2016 թվականի սեպտեմբերից «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել |