ՀՀ ԱԺ խոսնակ. Չեխիան կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում12 սեպտեմբերի 2008 - 19:14 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը մեծ նշանակություն է տալիս հայ-չեխական հարաբերություններին` ինչպես երկկողմ ձեւաչափում, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում: Չեխիան, որը նախագահելու է ԵՄ-ում, կարող է կարեւոր դեր խաղալ Հայաստան-ԵՄ համագործակցության զարգացման գործում»,- Չեխիայի Սենատի նախագահ Պրժեմիսլ Սոբոտկայի հետ համատեղ մամլո-ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ Ազգային Ժողովի խոսնակ Տիգրան Թորոսյանը: Հայաստանի Պառլամենտի խոսնակը նկատել է, որ չեխական Սենատի նախագահի տվյալ այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերություններում եւ կնպաստի, մասնավորապես, միջպառլամենտական կապերի ամրապնդմանը: Պրժեմիսլ Սոբոտկան իր հերթին հաստատել է Հայաստանի ԱԺ խոսնակին ուղղված Չեխիա այցելելու հրավերը, եւ հաղորդել, որ Սպիտակի երկրաշարժի 20-ամյա տարելիցի կապակցությամբ Չեխիայի Սենատում կհարգեն ողբերգական իրադարձության զոհերի հիշատակը:Չեխիան ԵՄ-ում նախագահելու է 2009թ. հունվարից հունիս ամիսներին: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները Բագրատ սրբազան. Հեծանիվով էր ման գալիս փողոցներում, հիմա ոստիկաններին բերել, քաղաքը պարալիզացրել է Նա նաև ասել է, որ շնորհակալ է ոստիկանությանը, որ «քաղաքացիների փոխարեն՝ ինքն է ճանապարհները փակում» |