ՀՅԴ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Պահանջում են չեղարկել եկամտահարկի համահարթեցումը

ՀՅԴ բողոքի ակցիա՝ ԱԺ-ի մոտ. Պահանջում են չեղարկել եկամտահարկի համահարթեցումը

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնության անդամները:

Նրանք պահանջում են չեղարկել Հարկային օրենսգրքի փաթեթով առաջարկվող եկամտային հարկի համահերթեցումը, հայտնում է Aysor.am-ը:

Բողոքի ակցիայի ներկայացուցիչների հետ հանդիպում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը:

«Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը նախատեսվում է ԱԺ-ում քննարկել հունիսի 7-ին կայանալիք արտահերթ նիստում:

ՀՀ Կառավարությունն առաջարկում է 2019 թ. սեպտեմբերի 1-ից եկամտային հարկը բոլորի համար սահմանել 23%, այնուհետև նվազեցնել այնպես, որ 2023 թ. այն հասնի 20 %-ի:

Ցածր եկամուտ ունեցողների համար մինչև 2023 թ.-ը եկամտային հարկի նվազումն աննշան կլինի, քանի որ եկամտային հարկի նվազեցմանը զուգահեռ վերականգնվելու են կուտակային կենսաթոշակային համակարգի վճարները: Սրան զուգահեռ, բարձր եկամուտ ունեցողների համար եկամտային հարկի տոկոսադրույքի զգալի իջեցում կլինի:Կառավարույթունը՝ որպես այս նախագծի հիմնավորում նշում է, որ նախագիծը կնպաստի աշխատաշուկայում ստվերի կրճատմանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---