ԱՄՆ վիզայի համար դիմողներն այսուհետ պետք է սոցցանցերում էջերի հղումները նշեն

ԱՄՆ վիզայի համար դիմողներն այսուհետ պետք է սոցցանցերում էջերի հղումները նշեն

PanARMENIAN.Net - ԱՄՆ վիզայի համար դիմողներն այսուհետ պետք է սոցցանցերում էջերի հղումները նշեն: Այդ մասին հայտնում է The Hill-ը ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցչի վրա հղումով:

Նշվում է, որ աքաունթների մասին տեղեկատվությունը հարկ կլինի ներկայացնել այլ անձնական տվյալների հետ միասին: «Հայտատուները կարող են հակադարձել, թե չունեն էջ սոցցանցերում, սակայն, եթե այդ տեղեկությունը չհամապատասխանի իրականությանը, դա «լուրջ հետևանքներ կունենա ներգաղթի համար»,-ասել է Պետդեպի ներկայացուցիչը, հայտնում է ՌԲԿ-ն:

Պարբերականը նշում է, որ փոփոխություններն ուժի մեջ են մտել մայիսի 31-ից՝ նոր ձևաթղթերի հետ միասին, որտեղ նշված են միայն հիմնական սոցցանցերի անվանումները, սակայն ավելի ուշ հայտատուները կկարողանան տեղեկատվություն ներկայացնել բոլոր կայքերի մասին, որոնցից օգտվում են:

«Դա կենսական կարևորության գործիք է, ահաբեկիչների և հանրային անվտանգությանը սպառնացող այլ անձանց ներգաղթը կասեցնելու համար, որպեսզի վերջիններս չկարողանան օգտվել ամերիկյան հողից և ներգաղթի առավելություններից»,-ասել է պաշտոնյան:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---