Իրանը միտք ունի հանդես գալ Կովկասում կայունության հաստատման իր նախաձեռնությամբ

PanARMENIAN.Net - Իրանը նոր տարածաշրջանային նախաձեռնություն է առաջարկում, որի նպատակն է Կովկասի երկրների հետ խորհրդակցություններ անցկացնելը: Այդ մասին Գերմանիայի վարչապետ Ֆրանկ-Վալտեր Շտեյնմայերի հետ հանդիպումից հետո հայտնել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մանուչեր Մոտտակին: Իրանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նշել է, որ ԻԻՀ այժմյան դիվանագիտությունը ուղղված է տարածաշրջանում կայունության եւ անվտանգության հաստատմանը եւ եվրոպական երկրներին կոչ է անում աջակցել այդ նախաձեռնությանը: «Եթե մենք լուծում չգտնենք, ապա իրադրությունը տարածաշրջանում ավելի եւ ավելի է բարդանալու: Ռազմական գործողությունները Կովկասում նոր խնդիրներ են առաջ բերում»,- նկատել է Մանուչեր Մոտտակին եւ նշել այդ խնդիրներին միջամտելու վտանգը, եթե միջամտեն այնպիսի պետություններ, որոնք տարածաշրջանի երկիր չեն: Նա ընդգծել է, որ այդ ոչ ռեգիոնալ երկրների միջամտությունը տարածաշրջանում նոր ճգնաժամեր է ծագեցնում, հաղորդում է IRNA-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---