Բաքուն և Անկարան 2019-ին 13 համատեղ զորավարժություն կանցկացնեն12 հունիսի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանն ու Թուրքիան 2019-ին 13 համատեղ զորավարժություն կանցկացնեն: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական Գաբալայում՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպման ավարտին տեղի ունեցած ճեպազրույցում: «Հատուկ ուզում եմ նշել, որ ռազմական համագործակցության ոլորտում զորավարժություններն առանձնահատուկ տեղ են զբաղեցնում: Ամեն տարի դրանց քանակն ավելանում է: Եթե 2018-ին Ադրբեջանն ու Թուրքիան 7 համատեղ զորավարժություն են անցկացրել, ապա 2019-ին 13 զորավարժություն կանցկացնեն»,-ասել է Հասանովը, հայտնում է Interfax.az-ը: Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան հրավիրել են Վրաստանին մասնակցել այդ զորավարժություններին՝ հաջող գնահատելով եռակողմ գործակցության ձևաչափը: Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան իր հերթին հայտարարել է, որՎրաստանն առաջիկայում կմասնակցի Ադրբեջանի և Թուրքիայի կողմից անցկացվող համատեղ զորավարժություններին: Հասանովը նաև հավելել է, որ Ադրբեջանն ու Վրաստանը նույնպես սատարում են Թուրքիային ահաբեկչության դեմ պայքարում և սատարում են «միմյանց տարածքային ամբողջականությանը»: Ադրբեջանն ու Թուրքիան հունիսի 7-13-ը համատեղ զորավարժություններ են անցկացրել Նախիջևանում: Մարտական կրակով համատեղ մարտավարական «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժություններն անցել են ըստ երկրների միջև Ռազմական համագործակցության մասին համաձայնագրի: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |