ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԸ ՉԻ ԿԱՐՈՂ ԵՆԹԱՐԿՎԵԼ ՏՈՏԱԼԻՏԱՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ, ԳՏՆՈՒՄ Է ԼՂՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀԸ

PanARMENIAN.Net - Ժողովրդավարական Լեռնային Ղարաբաղը չի կարող ենթարկվել տոտալիտար Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել է ԼՂՀ նորընտիր նախագահ Արկադի Ղուկասյանը: Նա նշել է, որ Ղարաբաղը ժողովրդավարական զարգացմամբ զգալիորեն առաջ է անցել Ադրբեջանից եւ այժմ իր գլխավոր նպատակն է համարում ամուր խաղաղության եւ կայունության հասնելը: «Լեռնային Ղարաբաղն արդեն լուծել է իր անկախության հարցը եւ նրան Ադրբեջանին միավորելը` դեպի պատերազմը տանող ճանապարհ է»,- ընդգծել է Ղուկասյանը: Բոլոր վիճելի հարցերը պետք է քննարկվեն բանակցությունների սեղանի շուրջ եւ վստահության մթնոլորտում, գտնում է ԼՂՀ նորընտիր նախագահը` միաժամանակ նշելով Ադրբեջանի ղեկավարության հետ «փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր հարցերը» քննարկելու իր պատրաստակամության մասին: Ղուկասյանի խոսքերով, այն փաստը, որ Ստեփանակերտը հնարավոր է համարում Ադրբեջանի մասնակցությունը ԼՂՀ ապագա կարգավիճակի քննարկումներին, վկայում է ղարաբաղյան կողմի կառուցողական մոտեցման մասին: «Բնական է, Ադրբեջանն իր Սահմանադրությունից ելնելով համարում է Լեռնային Ղարաբաղն իր ինքնավարությունը, սակայն այսօր ոչ մի ադրբեջանցի քաղաքական գործիչ չի հավատում, որ Ղարաբաղը կարելի է հետ վերադարձնել»,- նկատել է նա:
 Ուշագրավ
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---