Նոր փոստային բացիկ՝ նվիրված «Եվրոպայի խորհուրդ» թեմային17 հունիսի 2019 - 17:22 AMT PanARMENIAN.Net - 2019ի հունիսի 17-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշով երկկողմանի փոստային բացիկ՝ նվիրված «Եվրոպայի խորհուրդ» թեմային: Փոստային բացիկի նամականիշի կենտրոնական հատվածում պատկերված է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում գտնվող Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակի շենքի ճակատը և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» կարգախոսը՝ անգլերեն լեզվով: Նամականիշի աջ հատվածում պատկերված է Եվրոպայի խորհրդի 70-ամյակի տարբերանշանը և ԵԽ պաշտոնական լոգոտիպը: Փոստային բացիկի ստորին ձախ հատվածում տեղադրված են «Եվրոպայի խորհուրդ» և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» գրառումները՝ հայերեն լեզվով: Փոստային բացիկի դարձերեսին ներկայացված է Եվրոպայի խորհրդի գլխամասային գրասենյակը և «Մեր իրավունքները, մեր ազատությունները, մեր Եվրոպան» երկլեզու գրառումը, հայտնում է «Հայփոստի» մամուլի ծառայությունը: Փոստային բացիկի դիզայներն է Վահագն Մկրտչյանը, նամականիշի չափսերն են` 35,0 x 25,0 մմ, բացիկի չափսերը` 150,0 x 110,0 մմ: Փոստային բացիկը տպագրվել է «Ասողիկ» տպարանում 1000 հ. տպաքանակով: Փոստային բացիկի մարումն իրականացրել են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարի տեղակալ Գաբրիելլա Բատաինի-Դրագոնին, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |