ՄԱԿ. 2100-ին ՀՀ բնակչությունը կարող է կրճատվել մինչև 2 մլն մարդ![]() 18 հունիսի 2019 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի բնակչությունը 2100-ին մոտ 3 միլիոնից կկրճատվի մինչև 2 մլն մարդ: Այդ մասին ասվում է հունիսի 17-ին հրապարակված ՄԱԿ ժողովրդագրական զեկույցում: Ըստ կանխատեսման, Հայաստանի մշտական բնակիչների քանակը մինչև 2030թ. կնվազի մինչև 2.967, 2050 թվականին կնվազի մինչև 2.816 մլն, իսկ 2100-ին՝ կլինի 2.093 մլն: Հայաստանում ակնկալվող կյանքի տևողությունը երկու սեռերի համար 75 տարին է, մինչև 25 տարեկան անձինք կազմում են երկրի ընդհանուր բնակչության 33 տոկոսը: Ակնկալվում է, որ Վրաստանի և Ադրբեջանի բնակչությունը ևս կկրճատվի: Վրաստանում այժմ 3.997 մլն մարդ է ապրում, 2100-ին այդ թիվը կնվազի մինչև 2.514 մլն: Ադրբեջանում ներկայիս 10.048 մլն-ից 2100-ին կմնա 9.192 մլն: Ըստ հոռետեսական կանխատեսման, Երկիր մոլորակի բնակչությունը կաճի մինչև 2054 թվականը և կկազմի 8.923 մլրդ մարդ, որից հետո բնակչությունը կսկսի նվազել և 2100 թվականին մոլորակի բնակիչների քանակն ավելի քիչ կլինի, քան 2020 թվականին՝ 7.321 մլրդ: Ըստ լավատեսական կանխատեսման, 2100-ին մոլորակի բնակչության քանակը կհասնի 15 մլրդ 599 միլիոնի: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |