ՀՀ նախագահ. 17 տարի առաջ հայ ժողովրդի բազ֊մաթիվ սերունդների երազանքը դարձավ իրողություն

PanARMENIAN.Net - «Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Անկա֊խու֊թյան տոնի առթիվ: Այսօր մեր գլխավոր պետա֊կան տոնն է: 17 տարի առաջ մեր հավա֊քական կամքի արտահայ֊տության շնորհիվ հայ ժողովրդի բազ֊մաթիվ սերունդների երազանքը դարձավ անշրջելի իրողություն: Հայոց անկախ պետության վերա֊ստեղ֊ծումը պատմության հրամայա֊կանն էր: Մեր ժողովուրդը երբեք չի հաշտվել անկախության կորստի հետ: Եվ չէր կարող հաշտվել այն ազգը, ում պատմիչներն ու գրողները անազա֊տությունն ու օտարի իշ֊խա֊նությունը դեռ դարեր առաջ անվանել են անօրեն»,-հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, շնորհավորելով հայ ժողովրդին Անկախության օրվա առթիվ:



«Տասնյոթ տարի առաջ, մեր ան֊կա֊խության համար իրենց քվեն տված Հայաստանի Հանրապե֊տու֊թյան քաղաքացիները կերտում են այսօրվա ու վաղվա Հայաստանի պատմությունը: Պատահական չէ, որ մեզնից յուրաքանչյուրն այս տոնական օրը մտովի պատաս֊խանում է հարցերի.



ի՞նչ է իր համար անկախու֊թյունը,



ի՞նչ ձեռքբերումներ ունեցավ Հայաստանն այս ճանապարհին,



ինչպիսի՞ն պետք է լինի մեր երկրի զարգացման ընթացքը, պետականության ի՞նչ ավան֊դույթներ ենք թողնելու ազատության մեջ ծնված մեր զավակներին:



Այդ հարցերը ես տալիս եմ նաեւ ինձ: Անկախությունը մեր երազանքի իրականացումն է, մեր կենսագրու֊թյունը. վայրիվերումներով, մաքա֊ռումով ու պայքարով լեցուն շրջանը, մեր ազգային արժանապատ֊վու֊թյու֊նը պաշտպանելու հնարավորու֊թյունն ու կարողությունը, զոհո֊ղու֊թյուն֊ների գնալու, այդ զոհո֊ղություն֊ների գնով համազգային ձեռքբե֊րում֊ներ ունենալու, դրանցով միաս֊նաբար հպարտանալու իրավունքը:



Մեր պատմությունը մեր կամքով կերտելու իրավունքն է անկախու֊թյունը. այլեւս անփոխարինելի ու անսակարկելի:

Մեզ հաջողվել է տասնյոթ տար֊վա ընթացքում պաշտպանել մեր երկիրը, կայացնել պետական հա֊մա֊կարգը, դնել զարգացող տնտե֊սության հիմքերը, նոր շունչ հաղոր֊դել մեր մշակույթին, կրթությանը, առող֊ջապահությանը:

Այսօր մեր երկիրը առաջ է ըն֊թա֊֊֊նում, իսկ եթե կա զարգացում, ապա կա ուժ, որ կանգնած է այդ զարգացման թիկունքում: Այդ ուժը մեր հայրենակիցներն են, նրանց աշխատանքը, նվիրումն ու զոհողու֊թյունները: Այդ ուժը մեզնից յուրա֊քանչյուրն է: Սրանով է, որ մեզ հա֊մար սեպտեմբերի 21-ը ազգային հպարտության տոն է: Այս հպար֊տությունն ինքնահավա֊նություն չէ բնավ: Մեր հպարտությունը չի սնվում միայն մեր փառավոր պատ֊մությունից, մեր նախնիների նվաճումներից ու հաղթանակներից, այլ հիմնվելու է պետականության այն ավանդույթների վրա, որոնց հիմքը դրվում է այսօր:



Անկախության հռչակումից ցայսօր մենք ձեւավորում ենք հայոց պետության նոր ավանդույթներ: Հրաշալի ավանդույթների կողքին, ցավոք, առկա են այնպիսիք, որոնք անընդունելի են: Մենք այլեւս հասուն պետություն ենք եւ պետք է կարո֊ղա֊նանք արմատախիլ անել մեր առաջ֊ըն֊թացն արգելակող երեւույթ֊ներն ու խթանել լավը. այն արժեք֊ները, ինչի համար պայքարել են սերունդներ, այն արժեքները, որ մենք դավանում ենք.

ազատություն, ժողովրդա֊վա֊րություն, հավասարություն օրենքի առաջ:



Մենք տեր ենք կանգնելու այս արժեքներին:



Սիրելի հայրենակիցներ,



Տարեցտարի «ազատություն» եւ «անկախություն» եզրերը մեզ հա֊մար լցվում են նոր բովանդակու֊թյամբ ու խորհուրդով: Մենք կարո֊ղա֊ցանք հաղթահարել դժվարու֊թյունները, մենք չընկրկեցինք: Մեզ համար հստակ դարձավ, որ միայն անկախությունն է հնարավոր դարձ֊նում լիարժեքորեն պաշտպանել Հա֊յաստանի ու հայ ժողովրդի շա֊հերը:



Դրանք մենք շարունակելու ենք պաշտպանել բոլոր միջոց֊ներով:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ Անկախության տոնի առթիվ ու մաղթում ամենայն բարիք ու հա֊ջո֊ղություններ:



Կեցցե՛ ազատ ու անկախ Հա֊յաս֊տանի Հանրապետությունը»,-ասել է ՀՀ նախագահը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---