Սուսերամարտիկ Յանա Եգորյանը՝ Եվրոպայի չեմպիոն ՌԴ հավաքականի կազմում21 հունիսի 2019 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի սուսերամարտի կանանց հավաքականը, որի կազմում էր նաև հայազգի Յանա Եգորյանը, թիմային ոսկի է նվաճել Եվրոպայի առաջնությունում, որն անցնում էր Դյուսելդորֆում: ՌԴ հավաքականի կազմում էին նաև Սոֆիա Վելիկայան, Սոֆիա Պոզդնյակովան և Օլգա Նիկիտինան: Հունգարիայի հետ եզրափակիչ խաղում ռուսաստանցիները թույլ տվեցին մրցակիցներին առաջ անցնել և հաղթեցին 45:34 հաշվով, հայտնում է ՏԱՍՍ-ը: Չնայած անհաջողություններին անհատական մենամարտերում, Յանա Եգորյանը կարողացավ հաջողության հասենլ թիմային հաշվարկում: Նա մասնակցում է մրցումներին վնասվածքից գրեթե մեկ տարի անց: «Ես բազում խնդիրներ ունեի առողջության հետ կապված, չէի կարող մարզվել: Ես հեռանում էի, հետո, երբ սկսում էի մարզվել, խնդիրներ էին առաջանում: Հիմա, վերջապես, կարող եմ կայուն մարզվել, հանգիստ աշխատել, և առաջ եմ շարժվում, միայն առաջ»,-ասել է նա: Թիմի ավագ մարզիչն ասել է, որ Եգորյանն արդեն լավ մարզավիճակում է: Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |