ԱԳ նախարար. Դուշանբեն պետք է Դուշանբե պլյուս դառնա՝ իրադրությունը ցույց տվեց, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ

ԱԳ նախարար. Դուշանբեն պետք է Դուշանբե պլյուս դառնա՝ իրադրությունը ցույց տվեց, որ կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ

PanARMENIAN.Net - Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Վաշինգտոնում քննարկել են հարցերի բավականին լայն շրջանակ: Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նախարարը հիշեցրել է՝ Հայաստանի համար գերակա խնդիրներից մեկը խաղաղությանը նպաստող միջավայրն է։ «Դրա բաղադրիչներից մեկն այն է, որ մենք պետք է շարունակենք աշխատել էսկալացիայի ռիսկերի նվազեցման ուղղությամբ։ Ունեինք իրավիճակ, որը պահպանվում էր Դուշանբեի պայմանավորվածությունների հիման վրա, և սա մնում է գերակա խնդիր մեզ համար։Դուշանբեն պետք է դառնա նաև Դուշանբե պլյուս, որովհետև իրադրությունը և լարվածությունն ի ցույց բերեց, որ մենք կարող ենք ամբողջովին սխալ ուղղությամբ գնալ։ Այդ առումով, երբ ունենք զոհեր և զինադադարի խախտումներ, բնականաբար, ընդգծվում է այնպիսի գործառույթների կարևորությունն, ինչպիսին է զինադադարի խախտման հետաքննության մեխանիզմը», - հայտարարել է Զոհրաբ Մնացականյանը, հայտնում է Aysor.am-ը։

Արձագանքելով Մամեդյարովի թուրքական գործակալությանը տված հարցազրույցին՝ Մնացականյանը նշել է, որ նա հարցազրույցում անդրադառնում է որոշ հարցերի, որոնք վերաբերում էին Վաշինգտոնում երկու երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը, հայտնում է Aysor.am-ը։

«Ես իմ կողմից կասեմ, որ մենք քննարկել ենք հարցերի բավականին լայն շրջանակ, որոնք կառուցվում են այն ամբողջ երկխոսության վրա, որը տեղի է ունեցել մինչև վաշինգտոնյան հանդիպումը։ Առանձնահատուկ էր այն, որ հանդիպումը տեղի էր ունենում պայմաններում, երբ ունենինք լարվածության աճ մինչև հանդիպումը։ Բնականաբար, դա չէր կարող իր ազդեցությունը չունենալ, և, բնականաբար, մենք բավականին տեղ հատկացրեցինք մեր քննարկումներում այդ իրողությանը։

Քննարկեցինք անհրաժեշտ բոլոր հարցերը, որպեսզի լարվածությունը նվազեցնենք և խուսափենք լրացուցիչ զարգացումներից, որն էլ ավելի կսրի վիճակը։ Մեզ անհրաժեշտ է վերադառնալ իրավիճակին, որը մինչև լարումն էր, դա շատ մեծ նշանակություն ունի»։

Նախարարն ասել է նաև՝ ունեն մի քանի նախաձեռնություններ, որոնք առաջ են բերվել համանախագահների կողմից.«Կարծում եմ՝ կկարողանանք հասնել իրավիճակի ու մինչև հաջորդ հանդիպումը կկարողանանք գրանցել, որ կարողանում ենք պահպանել միջավայր, որը նպաստում է խաղաղ գործընթացին»։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 24-ին Բաքվում ասել էր, թե ՀՀ ԱԳ նախարարի հետ Վաշինգտոնում կայացած բանակցությունների ժամանակ ԵԱՀԿ ՄԽ համանախագահները նոր փաստաթղթեր են ներկայացրել, որոնց վրա կողմերն աշխատելու են 2-3 ամիս։

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հունիսի 24-ին Բաքվում ասել է նաև. «Խոսքը նոր թե հի՞ն փաստաթղթերի մասին է: Մենք դրանք քննարկում ենք արդեն 15 տարի: Վաշինգտոնում միջնորդներն առաջարկել են դուրս բերել զորքերն ու խաղաղապահներ տեղակայել: Բայց այդ հարցի վրա աշխատել է պետք»: Նա հավելել է նաև, որ հիմնական բանակցությունները կարող են սկսվել միայն գրավյալ տարածքներից հայկական զորքերի հեռանալուց հետո: «Ինչ վերաբերում է մյուս հարցերին, ապա դրանք քննարկվում են: Բայց հիմնականը հայկական զորքերի դուրսբերումն է»,-ասել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---