Երեւանում կանցկացվի վեցերորդ միջազգային թատերական «Հայ Ֆեստ 2008» փառատոնը25 սեպտեմբերի 2008 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-12-ը Երեւանում տեղի կունենա վեցերորդ միջազգային թատերական «Հայ Ֆեստ 2008» փառատոնը, որն անց է կացվում ՀՀ Մշակույթի նախարարության եւ կառավարության աջակցությամբ: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը: «Հայ Ֆեստ 2008» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Սարոյան-100» միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ: Ինչպես ասել է փառատոնի տնօրենը, այս տարի փառատոնին կմասնակցեն 400 մասնակիցներ 30 երկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրնեորից, ինչպես նաեւ Հայաստանից: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն շուրջ 100 ներկայացումներ: Փառատոնին կմասնակցի հայտնի դրամատուրգ Մարկ Ռավենհիլը, որը հայ դերասանների հետ համատեղ կբեմադրի իր «Կորուսյալ դրախտ» պիեսը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |