Երեւանում կանցկացվի վեցերորդ միջազգային թատերական «Հայ Ֆեստ 2008» փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 4-12-ը Երեւանում տեղի կունենա վեցերորդ միջազգային թատերական «Հայ Ֆեստ 2008» փառատոնը, որն անց է կացվում ՀՀ Մշակույթի նախարարության եւ կառավարության աջակցությամբ: Այս մասին այսօր կայացած մամլո ասուլիսում հայտարարել է փառատոնի տնօրեն Արթուր Ղուկասյանը: «Հայ Ֆեստ 2008» փառատոնի շրջանակներում տեղի կունենա «Սարոյան-100» միջազգային թատերական փառատոնը, որի ընթացքում կներկայացվեն աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների հիման վրա բեմադրված ներկայացումներ:



Ինչպես ասել է փառատոնի տնօրենը, այս տարի փառատոնին կմասնակցեն 400 մասնակիցներ 30 երկրներից, այդ թվում Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Կանադայից, Գերմանիայից, Ավստրիայից, Իտալիայից, Իսպանիայից, Ֆրանսիայից եւ այլ երկրնեորից, ինչպես նաեւ Հայաստանից: Փառատոնի շրջանակներում կներկայացվեն շուրջ 100 ներկայացումներ: Փառատոնին կմասնակցի հայտնի դրամատուրգ Մարկ Ռավենհիլը, որը հայ դերասանների հետ համատեղ կբեմադրի իր «Կորուսյալ դրախտ» պիեսը:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---