ԱԳ նախարարը հուլիսի 4-ին աշխատանքային այցով կլինի Արցախում 3 հուլիսի 2019 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի Արցախ, որտեղ հանդիպում է ունենալու Արցախի ղեկավարության հետ։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։ Ի պատասխան հարցի, թե արդյոք նախարարը Արցախի ղեկավարությանը ներկայացնելու է Վաշինգտոնում Ադրբեջանի ԱԳ նախարարի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպման արդյունքները, Նաղդալյանն ասաց, որ Արցախ նախարարի այցերը կանոնավոր գործառույթ է, դրանք իրականացվում են հանդիպումներից առաջ կամ հետո, հայտնում է Panorama.am-ը: «Այցերն իրականացվում են Արցախին առավել ներգրավված պահելու նպատակով։ Սակայն սա որևէ կերպ չի փոխարինելու Արցախի անմիջական ներգրավվածության հարցին։ Բնականաբար, այս հանդիպմանը նույնպես անդրադարձ է կատարվելու վաշինգտոնյան հանդիպումների ժամանակ արծարծված հարցերին, որոնք քննարկվելու են նաև Արցախի ղեկավարության հետ»,-ասել է Աննա Նաղդալյանը։ ԱԳ նախարարը հուլիսի 9-ին Սլովակիայում մասնակցելու է ԵԱՀԿ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, իսկ հուլիսի 10-ին նախարարը Բաթումիում մասնակցելու է Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված համաժողովին, որտեղ նաև ելույթ կունենա։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |