Միրզոյան. Սահմանադրության 1-ին հոդվածն է հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան պետությունում

Միրզոյան. Սահմանադրության 1-ին հոդվածն է հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան պետությունում

PanARMENIAN.Net - ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։«24 տարի առաջ այս օրը Սահմանադրության 1-ին անփոփոխ հոդվածով ամրագրվեց հայ ժողովրդի ցանկությունը՝ ապրել ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետությունում։ Միաժամանակ 2-րդ անփոփոխ հոդվածով սահմանվեց, որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին»,-ասվում է ուղերձում։

Նշվում է, որ անկախ քաղաքական հայացքներից, համաձայնություններից և տարաձայնություններից, անկախ այսրոպեական շահերից՝ բոլորս առանց բացառության պետք է ամեն ինչ անենք, որ սահմանադրի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու այս կամքը անշրջելիորեն ուղեկցի մեզ պետության գոյության հետագա ողջ ընթացքում։

«Շնորհավոր Սահմանադրության օրը»,- ասված է ուղերձում։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն ընդունվել է 1995թվականի հուլիսի 5-ին կայացած հանրաքվեով։ Սահմանադրության առաջին հոդվածն ազդարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը «ինքնիշխան, ժողովրդական, սոցիալական, իրավական պետություն է»:

Սահմանադրությունը փոփոխության է ենթարկվել 2005-ի նոյեմբերի 27-ին՝ կրկին հանրաքվեով: Սահմանադրական վերջին փոփոխությունները տեղի են ունեցան 2015-ի դեկտեմբերի 5-ին, որի համաձայն Հայաստանը կառավարման կիսանախագահական մոդելից անցել է խորհրդարանականի:

 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---