Հիդրոմետն ԱԻՆ-ից կտեղափոխվի Շրջակա միջավայրի նախարարություն

Հիդրոմետն ԱԻՆ-ից կտեղափոխվի Շրջակա միջավայրի նախարարություն

PanARMENIAN.Net - Կառավարությունը փոփոխություն է կատարել Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և առաջարկում է Հիդրոմետ ծառայության գործառույթները Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղափոխել Շրջակա միջավայրի նախարարության կազմ։ Նախագիծը ներկայացրել է Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Սա մեր քաղաքականության մի մասն է։ Հավաքագրվում են շրջակա միջավայրի մոնիտորինգի հետ առնչվող բոլոր գործառույթները», -ասել է նա, հայտնում է Aysor.am-ը:

Պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանի հարցին՝ նախարարն ասել է, որ օպտիմալացման արդյունքում որոշ աշխատողներ կկրճատվեն, բայց դժվարացավ կրճատվողների հստակ թիվ նշել։

Կառուցվածքային փոփոխության արդյունքում կստեղծվի շրջակա միջավայրի մոնիտորինգի նոր կենտրոն, որը, ըստ նախարարի, տեխնիկական վերազինման ու կարողությունների հզորացման արդյունքում կսկսի իրականացնել իրեն վերապահված գործառույթները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---