Քոչարյանի աջակիցների ակցիայի 6 մասնակից բերման է ենթարկվել

Քոչարյանի աջակիցների ակցիայի 6 մասնակից բերման է ենթարկվել

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակիցների բողոքի ցույցից 6 մասնակից բերման է ենթարկվել: Նրանք պահանջում էին ազատ արձակել կալանավորված Քոչարյանին։

Ըստ ոստիկանության հասարակայնության և լրատվության վարչության, ցուցարարները ոստիկանության կենտրոնական բաժին են տարվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար, հայտնում է Panoarama.am-ը:

Ակցիայի մասնակիցները Հյուսիսային պողոտայից ցուցապաստառներով և «Քոչարյան հերոս» վանկարկումներով շարժվել են դեպի կառավարության շենքը, որտեղ տեղի էր ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի մամուլի ասուլիսը։ Ոստիկանները թույլ չեն տվել մոտենալ շենքին, ինչի պատճառով ակցիայի մասնակիցները հեռացել են ու հավաքն անցկացրել Ազգային պատկերասրահի շենքի հարևանությամբ։

Ասուլիսի ավարտից հետո Նիկոլ Փաշինյանը Դոնալդ Տուսկի հետ դուրս է եկել կառավարության շենքից, Աբովյան փողոցով բարձրացել դեպի վեր, իսկ այդ ընթացքում ակցիայի մասնակիցները բարձրաձայնում էին իրենց պահանջները, նրանցից մեկն էլ Փաշինյանին խորհուրդ է տվել չվախենալ իր ժողովրդից։

Ավելի ուշ ակցիայի մասնակիցների ու ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել, մասնակիցներից մի քանիսի ձեռքերը ոլորելով ոստիկանները մեքենա են նստացրել։ Դրան ի պատասխան բողոքի ակցիայի մասնակիցները բղավել են՝ ամոթ, ամոթ, ապա հայտարարել, որ ոստիկանները չարաշահում են իրենց լիազորությունները։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---