«Սասնա ծռերը» հուսով են, որ ՊՊԾ գնդի գրավման օրը պաշտոնապես ազգային տոն կդառնա17 հուլիսի 2019 - 13:23 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռերը» հուսով են, որ ՊՊԾ գնդի գրավման օրը՝ հուլիսի 17-ը «պաշտոնապես դառնալու է ազգային տոն»: Այդ մասին ասվում է կուսակցության քարտուղարության հայտարարությունում, որն ասուլիսի ժամանակ ներկայացրել է կուսակցության անդամ Վարուժան Ավետիսյանը: Նա նշել է, որ «հուլիսյան ապստամբությամբ» իրենք «աղետ են կանխել», հայտնում է Aysor.am-ը: «Պահանջում ենք՝ դադարեցնել ապստամբների նկատմամբ նախորդ ռեժիմից սկսված հալածանքը և ազատել ռազմագերիներ Արմեն Բիլյանին և Սմբատ Բարսեղյանին։ Այս ամենից անկախ, կյանքի բնականոն ընթացքը, չնայած ներկայիս հետընթացին ու ճահճացմանը, անկասելի է։ Թեկուզ որոշ ուշացումով մեր երկրում հաստատվելու է արդարությունը, ոճրագործները կանգնելու են հայկական Նյուրինբերգի առաջ, իսկ հուլիսի 17-ը պաշտոնապես դառնալու է ազգային տոն», - ասված է հայտարարության մեջ: 2016 թվականի հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» զինված խմբավորումը Երևանում գրավեց ոստիկանական գունդ, ինչի հետևանքով եղան մարդկային կորուստներ՝ սպանվեցին ոստիկաններ: Զոհվեցին գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |