Սերգեյ Լավրով. Ռուսաստանին չի մտահոգում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը

PanARMENIAN.Net - Ռուսաստանին չի մտահոգում ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերությունների զարգացումը: Մոսկվան համոզված է, որ եթե ՆԱՏՕ-ն գործընկերների հետ միասին պայքարի առկա մարտահրավերների դեմ, ապա ոչ մի վտանգավոր բան դրանում չկա: Այսօր Երեւանում Հայաստանի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ մամլո ասուլիսում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Նրա խոսքերով, Ռուսաստանը պահպանում է Հյուսիսատլանտյան դաշինքի երկրների հետ հարաբերությունների ձեւաչափը, ինչպես նաեւ Հայաստանի հետ հանդիսանում է ՆԱՏՕ-ի եվրաատլանտյան գործընկերության խորհրդի անդամ:



«Եթե ՆԱՏՕ-ն զարգանա այն ուղղությամբ, որի մասին ասում է, ապա ոչ մի վտանգ մենք այստեղ չենք տեսնում: Մենք մեր հայ գործընկերների հետ տարաձայնություններ չունենք այն մասին, թե ինչպիսի ՆԱՏՕ-ի եւ ինչ կերպ ենք մենք ցանկանում համագործակցել»,-նշել է Սերգեյ Լավրովը:



ՌԴ ԱԳՆ ղեկավարը նշել է նաեւ, որ Ռուսաստանը միայն ողջունում է առեւտրա-տնտեսական համագործակցության զարգացումը Հայաստանի եւ Վրաստանի միջեւ եւ հուսով է, որ ձեռք բերված պայմանավորվածությունները երկու երկրների ղեկավարների միջեւ կօգնեն խուսափել հարավկովկասյան ճգնաժամի ընթացքում առաջացած խնդիրներից:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---