Վրաց-օսական հակամարտության գոտում ԵՄ դիտորդների առաքելությունն աշխատանքի է անցել

PanARMENIAN.Net - Եվրամիության դիտորդների առաքելությունը օպերատիվ կերպով աշխատանքի է անցել հոկտեմբերի 1-ից, ինչպես եւ ենթադրվում էր: Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ: Առաքելության կազմում 350 հոգի է 22 երկրներից` ապահովման անձնակազմը ներառյալ, նրանցից մոտ 220 հոգին դիտորդներ են: Այդպիսով, Եվրոպական Միությունը ամենալայն մասնակցություն է ցուցաբերել, գործադրված են ԵՄ գրեթե բոլոր երկրները: Առաքելությունը ժամանակին է ուղարկվել, դա օպերատիվության իսկական սխրանք է. չէ՞ որ անհրաժեշտ էր պատրաստել ոչ միայն մարդկանց, այլեւ` տեխնիկայի, կապի միջոցների ուղարկումը:



Առաքելության կազմում կան Ֆրանսիայի 43 ներկայացուցիչ, որոնցից 36-ը` դիտորդներ: Դա ամենախոշոր քանակակազմն է, բայց մյուս երկրների մասնակցությունը նույնպես նշանակալից է, եւ առաքելության մասնակիցների թվում քսանից երեսուն մարդ է կազմում: Ֆրանսիական քանակակազմը բաղկացած է չզինված ժանդարմներից:



Կողմնորոշումն առաքելության կողմից իրականացվում է տեղում: Առաքելության ղեկավարը գերմանացի է, տեղակալը` ֆրանսիացի: Եվրոպական Միության առաքելությունը սերտ փոխգործակցում է ԵԱՀԿ եւ Միավորված Ազգերի Կազմակերպության հետ: Նա իր գործողությունները կոորդինացնում է վրացական կառավարության հետ, եւ սերտ փոխգործակցում նաեւ տարածաշրջանում գտնվող ռուսական ուժերի հետ, որպեսզի առաքելության իրագործումից հետո ապահովվի ռուսական զինված ուժերի դուրսբերումը կից տարածաշրջաններից` ըստ օգոստոսի 12-ին ստորագրված համաձայնության կետ 5-ի, որն առնչվում է միջազգային ներկայության իրականացմանը, որը կհանգեցնի այդ համաձայնության շրջանակներում նախաձեռնված անվտանգության լրացուցիչ միջոցների գործունեության ավարտին:



Եվրամիության դիտորդների առաքելության իրագործումը համապատասխանում է օգոստոսի 12-ին ստորագրված համաձայնության կետ 5-ին` «Սարկոզիի ծրագրին»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---