Հոկտեմբերի 15-ին Ժնեւում Հարավային Կովկասում իրադրության կարգավորման նպատակով հանդիպում կկայանա

PanARMENIAN.Net - Հարավային Կովկասում իրադրության կարգավորման նպատակով հանդիպումը կկայանա Ժնեւում հոկտեմբերի 15-ին: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հնարավոր է, նախօրեի երեկոյան մի հանդիպում կայանա, որը անմիջականորեն կապված չէ հաջորդ օրը ծրագրված քննարկման գործընթացի հետ եւ ուղղված կլինի տարբեր մասնակիցների հետ փոխգործակցությանը տեղում ներկայացվելիք երեք միջազգային կազմակերպությունների` ԵԱՀԿ, Միավորված Ազգերի Կազմակերպության եւ Եվրոպական Միության ղեկավարների մակարդակով: «Փախստականների եւ տեղափոխված անձանց հարցը նույնպես օրակարգում է: Եւ վերջապես, ցանկացած այլ թեմա նույնպես կարող է քննարկման առարկա դառնալ տարբեր կողմերի միջեւ համաձայնության առկայության պայմանով: Հոկտեմբերի 15-ին կայանալիք քննարկման օրակարգի այդպիսի թեմաները երեքն են: Ժնեւի հանդիպմանը Աբխազիայի եւ Հարավային Օսիայի ներկայացուցիչների հարցը դեռեւս լուծված չէ, այն քննարկվում է: ԵՄ հատուկ ներկայացուցիչ Պիեռ Մոռելը զբաղվում է հանդիպման ձեւաչափի նախապատրաստմամբ: Պիեռ Մոռելը դեռեւս չի ավարտել իր նախապատրաստական խորհրդատվությունները»,- նշել է Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---