Նախարար. ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում

Նախարար. ՀՀ-ն քայլեր է ձեռնարկում աշխարհում ցեղասպանությունների կանխարգելման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանն արդեն երկու տասնամյակից ավել գործուն քայլեր է ձեռնարկում միջազգային ասպարեզում Ցեղասպանությունների և այլ զանգվածային ոճրագործությունների կանխարգելման օրակարգի հաստատման և ամրապնդման գործում: Այդ մասին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է Երևանում ընթացող ԱԳՆ կենտրոնական ապարատի և դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների ու հյուպատոսական հիմնարկների ամենամյա համաժողովում ունեցած ելույթում:

«Այս ասպարեզում մենք դարձել ենք առավել քան ճանաչելի: Հայաստանի շնորհիվ մարդու իրավունքների զանգվածային խախտումների կանխարգելման դրույթը ստացել է կոնկրետ դրսևորում: Մենք կշարունակենք ամրապնդել ցեղասպանությունների կանխարգելման նորմատիվ հիմքը, պաշտպանության միջազգային, տարածաշրջանային և ազգային մեխանիզմները, ինչպես նաև ի դեմս Ընդդեմ ցեղասպանության հանցագործության Գլոբալ ֆորումի համագործակցության հարթակ կտրամադրենք այս ոլորտում ակտիվ քաղաքական գործիչների, փորձագետների, գիտնականների և մարդու իրավունքների պաշտպանների համար»,-ասել է նա, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նշվել է, որ մարդու իրավունքների խախտումների կանխարգելման գործում մեծ է հանդուրժողականության, փոխադարձ հարգանքի, երկխոսության և հաշտեցման դերը:

«Հանդուրժողականության արժեքների ամրապնդումը մասն է կազմում նաև մեր մշակութային, գիտակրթական և քաղաքակրթական համագործակցության օրակարգի, որոնք ակտիվորեն զարգանում են երկկողմ և բազմակողմ ձևաչափերում, օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի, Եվրոպայի խորհրդի և ԱՊՀ-ի հետ համագործակցությամբ: Ելնելով այդ նկատառումից՝ Հայաստանն առաջարկեց անցյալ տարի Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի ‹‹Ապրել միասին›› նշանաբանը:

Հայաստանը մեծապես արժևորում է Հինավուրց քաղաքակրթությունների ֆորումի ստեղծումը և պատրաստ է առավելագույնս ներդնել ձևաչափի կենսունակության ապահովման գործում»,-ասել է Մնացականյանը:

Զոհրաբ Մնացականյանը հայտարարել է նաև, որխաղաղությունն այլընտրանք չունի և Հայաստանի Հանրապետությունը և Արցախն ունեն բավարար ուժ խաղաղության ապահովման համար։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---