ՀՀ Ազգային անվտանգության քարտուղարն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են Կազմակերպության մեջ Հայաստանի նախագահության հարցերը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ընդունել է աշխատանքային այցով Երեւանում գտնվող Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային: Այդ մասին հաղորդել է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը:



Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նախագահությանը, ինչպես նաեւ կանոնադրական մարմինների գործունեությանը առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաեւ այս տարվա դեմկտեմբեր ամսին ՀԱՊԿ անդամ պետությունների Անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի` Երեւանում նախատեսվող նիստին եւ ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նախաձեռնությամբ Երեւանում անցկացվելիք տարածաշրջանային անվտանգության խնդիրներին նվիրված միջազգային կոնֆերանսին վերաբերող հարցերին:



Կողմերը քննարկել են նաեւ ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նախագահությամբ պայմանավորված փոխգործակցությանը առնչվող մի շարք փաստաթղթեր:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---