ԵՄ մտնելու համար Թուրքիայում պետք է պահպանվի խոսքի ազատությունը, փոփոխվի մտածելակերպը եւ նոր օրենքներ ընդունվեն

PanARMENIAN.Net - Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտեյնմայերը օժանդակել է Թուրքիայի մուտքը ԵՄ: Ֆրանկֆուրտում Գրքերի միջազգային տոնավաճառի ժամանակ Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ Թուրքիային մի փոքր ճանապարհ է մնացել անցնելու, եւ Գերմանիան նրան օժանդակում է այդ ճանապարհին: Հայտարարությունն արվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլա Գյուլի եւ Նոբելյան մրցանակի դափնեկիր գրող Օրհան Փամուկի ներկայությամբ: «Մուտքը ԵՄ շատ կարեւոր է Գերմանիայում թուրքական համայնքի ինտեգրացման համար: Բայց Միություն մտնելու հիմնական չափանիշը պետք է լինի խոսքի ազատությունը, մտածելակերպի փոփոխումը եւ նոր օրենքների ընդունումը»,- ասել է Շտեյնմայերը, հաղորդում է EUobserver.com-ը:



Գերմանիայի ԱԳՆ ղեկավարը կանցլեր Անգելա Մերկելից տարբեր դիրք է բռնում Թուրքիան ԵՄ ընդունելու հարցում: Մերկելը համաձայն է միայն «արտոնված գործընկերության»: Ներկայումս Գերմանիայում բնակվում են 2,3 միլիոն էթնիկական թուրքեր, որոնց ձայները շատ կարեւոր են բունդեստագի ընտրություններում:



Թուրքիայի նախագահը, Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը եւ Թուրքիայի տասնյակ գրողներ տոնավաճառին հրավիրվել են որպես պատվավոր հյուրեր:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---