ԱՄՆ-ն ու Չինաստանը առևտրային բանակցությունները կվերսկսեն հոկտեմբերին 5 սեպտեմբերի 2019 - 16:50 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն ու Չինաստանը հոկտեմբերին կվերսկսեն առևտրային բանակցությունները: Համապատասխան պայմանավորվածություն են ձեռք բերել Չինաստանի Պետխորհրդի փոխնախագահ Լյու Խեն և ԱՄՆ վարչակազմի առևտրի գծով լիազոր Ռոբերտ Լայթհայզերը: Այդ մասին հայտնել է Պեկինում առևտրի նախարարությունը: Ավելի վաղ բանակցությունները նախատեսվում էր վերսկսել սեպտեմբերին: Չինաստանի առևտրի նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են «գործակցել և կոնկրետ քայլեր ձեռնարկել բանակցությունների համար բարենպաստ մթնոլորտ ապահովելու գործում», գրում է Deutsche Welle-ն: ԱՄՆ-ն և Չինաստանն արդեն մեկ տարուց ավելի է առևտրային առճակատման մեջ են՝ իրար դեմ միլիարդավոր դոլարների տուգանքներ կիրառելով: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |