Մինաս Ավետիսյանի որմնանկարը տեղափոխվել է ու ամբողջովին կվերականգնվի

Մինաս Ավետիսյանի որմնանկարը տեղափոխվել է ու ամբողջովին կվերականգնվի

PanARMENIAN.Net - Նշանավոր նկարիչ Մինաս Ավետիսյանի «Գիշեր» որմնանկարը ապամոնտաժվել է և տեղափոխվել նկարչի՝ Ջաջուռ գյուղում գտնվող տուն-թանգարան՝ վերականգնման նպատակով: Այս մասին, «Նոնովստի-Արմենիա»-ի հաղորդմամբ, հայտարարել է նկարչի որդին՝ «Մինաս Ավետիսյան» հիմնադրամի ղեկավար Արման Ավետիսյանը:

Գյումրիի լքված գործարաններից մեկի պատին գտնվող հայտնի «Գիշեր» որմնակարի վերականգման առաջին շրջանը տևել է 8-10 օր։ Որմնակարը ամբողջությամբ վերականգնել հնարավոր կլինի Իտալիայից հրավիրված փորձագետի օգնությամբ 17 օրվա ընթացքում:

«Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարների ամբողջական վերականգնման համար կծախսվի $23 հազար: Նախագիծը կյանքի կկոչվի հանրային աջակցության շնորհիվ:

Ավետիսյանի «Գիշեր» և «Ցերեկ» որմնանկարներն ստեղծվել են 1973 թվականին, երկու աշխատանքներն էլ վնասվել էին 1988 թվականի երկրաշարժից հետո: Մինաս Ավետիսյանը հայ հայտնի որմնանկարիչ է, արվեստի և մշակույթի գործիչ: Հեղինակել է 500-ից ավել կտավներ, 20 մեծ որմնանկարներ և տասնյակ դեկորացիաներ՝ թատերական ներկայացումների համար:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---