Ալիկ Սարգսյան. Շուտով կապացուցվի, որ ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են

Ալիկ Սարգսյան. Շուտով կապացուցվի, որ ինձ առաջադրված մեղադրանքներն անհիմն են

PanARMENIAN.Net - ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը, որին մեղադրանք է առաջադրվել Մարտի 1-ի գործի շրջանակներում, համոզված է՝ շատ շուտով կապացուցվի, որ իրեն առաջադրված մեղադրանքներն անհիմն են:

Նախկին ոստիկանապետն ասել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքներն ու չի ցանկանում մեկնաբանել դրանք, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Ինձ ուղղված մեղադրանքներն անհիմն են, և շատ շուտով, կարծում եմ, դա կապացուցվի, կտեսնեք: Ուրիշ բան չեմ կարող ասել»,- ասել է Սարգսյանը:

Նա հավելել է նաև, որ դեռ փաստաբան չունի. «Փաստաբանի կարիք էս պահին չունեմ, հետո, որ զգամ կարիքը կա, ինչ-որ այլ դավեր են նյութում, բնականաբար փաստաբան կվերցնեմ: Բայց այս պահին ես նույնիսկ պաշտպանվելու կարիք չունեմ: Անմեղ մարդն ինչի՞ց պաշտպանվի կամ ումի՞ց»,- նկատել է նա:

Սեպտեմբերի 25-ին ՀՔԾ–ն ծավալուն հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով, որ 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա՝ ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), 314-րդ հոդվածի 1-ին (Պաշտոնեական կեղծիք կատարելը) և 334-րդ հոդվածի 1-ին (Ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելը) մասերով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---