Մահացել է Ժակ Շիրակը

Մահացել է Ժակ Շիրակը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 26-ին մահացել է Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Այդ մասին հայտնում է France Press-ը նրա ընտանիքի վրա հղումով:

«Նախագահ Ժակ Շիրակը վախճանվել է այսօր առավոտյան իր ընտանիքի անդամներով շրջապատված»,-ասել է նրա փեսան՝ Ֆրեդերիկ Սալա-Բարուն:

Շիրակը 86 տարեկան էր:

Ժակ Շիրակը գլխավորում էր Ֆրանսիան 1995-2007թթ.: 2007-ի մայիսի 16-ին նա հեռացավ նախագահի պաշտոնից և այդ պահից իրավունքի ուժով և ցմահ դարձավ Ֆրանսիայի Սահմանադրական խորհրդի անդամ: 2011-ի դեկտեմբերի 15-ին նա 2 տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և վատնումի համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---