Forever 21-ը հայտարարել է սնանկացման մասին

Forever 21-ը հայտարարել է սնանկացման մասին

PanARMENIAN.Net - Ամերիկյան Forever 21 հագուստի խանութների ցանցը դիմում է ներկայացրել սնանկացման մասին: Առայժմ ռիթեյլերները շարունակում են աշխատել սովորական ռեժիմով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Forever 21-ը մտադիր է մի քանի խանութ փակել ԱՄՆ-ում: Սակայն, դեռ որոշվածչէ, թե որ խանութները կփակվեն: Ընկերությունն այժմ բանակցում է վարձակալությամբ տարածք հանձնողների հետ, գրում է «Վեդոմոստին»:

Սնանկության գործընթացը կարող է օգնել Forever 21-ին ազատվել վնասով աշխատող խանութներից և վերակապիտալիզացնել բիզնեսը, ավելի վաղ ասել են Bloomberg-ի զրուցակիցները: Ընդ որում որոշ առևտրի կենտրոնների համար ռիթեյլերի սնանկությունը կարող է խնդիրներ առաջացնել:

Forever 21 ապրանքանիշը հիմնվել է 1984-ին: Այժմ դա հագուստի խանութների ամենամեծ ցանցերից մեկն է աշխարհում, որի մեջ ընդգրկված է ավելի քան 800 խանութ ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ասիայում և Լատինական Ամերիկայում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---