System of a Down-ը 2020-ին եվրոպական շրջագայությունների հասույթը կուղղի «Իմ քայլը» հիմնադրամին

System of a Down-ը 2020-ին եվրոպական շրջագայությունների հասույթը կուղղի «Իմ քայլը» հիմնադրամին

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ System of a Down ռոք խումբը 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայությունից ստացված հասույթն ուղղելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի: Այս մասին ասված է System of a Down ռոք խմբի ֆեյսբուքյան պաշտոնական էջի հայտարարության մեջ:

«Մենք ուրախ ենք հայտնել, որ 2020 թվականին սպասվող եվրոպական շրջագայության հիմնական ժամկետները հայտնի են: Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, սկսվում է տոմսերի վաճառքը, որն իր մեջ ներառում է նաեւ VIP փաթեթներ: Հասույթն ուղղվելու է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամին, որն իրականացնում է ծրագրեր կրթության, առողջապահության, սոցիալական ապահովության և բնապահպանության ոլորտներում: Մանրամասների համար այցելեք systemofadown.com պաշտոնական կայք»,- ասված է հայտարարության մեջ:

«Իմ քայլը» հիմնադրամը ստեղծվել է ՀՀ վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ: System of a Down ռոք խմբի հայ մենակատար Սերժ Թանկյանը «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուներից մեկն է:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---