Կոռուպցիան առանձին մարմին է քննելու, իրավապահ համակարգը կտրուկ ռեֆորմացվում է

Կոռուպցիան առանձին մարմին է քննելու, իրավապահ համակարգը կտրուկ  ռեֆորմացվում է

PanARMENIAN.Net - Կառավարության նիստում ընդունվել է Արդարադատության նախարարության ներկայացրած «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

«Հակակոռուպցիոն ռազմավարության հիմնական շեշտադրումն արված է կոռուպցիայի դեմ պայքարի ինստիտուցիոնալիզացման վրա: Նախագծով նախատեսվում էստեղծել հակակոռուպցիոն մարմնի տարանջատված մոդել՝ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի և հակակոռուպցիոն կոմիտեի տեսքով: Ամբողջության վերանայնվում է իրավապահ համակարգը»,- Կառավարության նիստի ժամանակ նշել է ԱՆ Ռուստամ Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ օրենքի նախագծով նախատեսվում է ստեղծել Հակակոռուպցիոն կոմիտե և մի շարք Քննչական վարչություններ կմիավորվեն:

«2021 թվականին դրությամբ լինելու է 3 քննչական մարմին՝ Քննչական կոմիտե, Հատուկ քննչական ծառայություն, որը կքննի խոշտանգումներին վերաբերող գործերը, և Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնատար անձանց կողմից թույլ տրվող հնարավոր հանցագործության դեպքերը, իսկ Հակակոռուպցիոն կոմիտեն կլինի մասնագիտացված հիմնական մարմինը, որը քննելու է կոռուպցիոն բնույթի հանցագործություններ»,- ասել է Բադասյանը:

Նախարարի խոսքով՝ սահմանվել է նաև անցումային 3 տարվա շրջան, որի ընթացքում ԱԱԾ օպերատիվ հատվածը շարունակելու է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտմամբ, իսկ Քննչական կոմիտեն կամ ՀՔԾ-ն առանձին դեպքերում կարող են քննել կոռուպցիոն բնույթի հանցագործությունները՝ մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի վերջնական կայացումը:

Այս նախագծով ակնկալվում է հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր:

Ընդամենը 5 տարում հակակոռուպցիոն գործընթացի վրա 16․5 մլրդ դրամ է ծախսվելու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---