WITSA գլխավոր քարտուղար. Երևանում WCIT-ի պատմության ամենատպավորիչ բացումն էր 7 հոկտեմբերի 2019 - 10:55 AMT PanARMENIAN.Net - WITSA-ի` Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի գլխավոր քարտուղար Ջեյմս Պոիզանը Երևանում մեկնարկած Տեղեկատվական տեխնոլոգիների համաշխարհային համաժողովի բացման խոսքում անդրադարձել է նախօրեին Հանրապետության հրապարակում անցկացված համերգին: «Նախորդ երեկոն դարձավ ամենատպավորիչ բացումը մեր 41 տարվա պատմության մեջ: Շնորհակալություն»,-ասել է Պոիզանը: Գլխավոր քարտուղարը ՏՏԾՀԴ-ի անունից հայտարարել է համաժողովը բացված, հայտնում է Panorama.am-ը: «Առաջիկա 3 օրում մենք կքննարկենք թվային դարի հնարավորությունները, մարտահրավերները: Այս տարի համաժողովը կենտրոնանալու է ապակենտրոնացման ուժի թեմայի վրա: Ինտերնետը հիանալի հավասարեցնող է, այն թույլ է տալիս յուրաքանչյուրին, յուրաքանչյուր տեղ՝ օգուտ ստանալ ու իր ներդրումն ունենալ թվային դարաշրջանից»,-ասել է Պոիզանը: Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքի (ՏՏԾՀԴ) նախագահ Իվոն Չուն բացմանն ասել է, որ ապացուցված է, որ այն երկրները որոնք որոշում են զարգացնել ինֆորմացիոն և հաղորդակցման տեխնոլոգիաները (ITC), մեծապես շահում են, ինչպես Հայաստանը: «Պայմանականորեն, տնտեսության զարգացումը կապված է տրանսպորտից, ենթակառուցվածքներից: Այսօր թվային տնտեսությունը կախված է ITC-ի ենթակառուցվածքների զարգացումից: Մենք պետք է քաջալերենք համայնքներին՝ հասկանալու ITC ենթակառուցվածքների կարևորությունը՝ իրենց բարեկեցության համար»,-ասել է նա, հայտնում է Panorama.am-ը: ՏՏԾՀԴ-ի անդամներն են ավելի քան 83 երկրներ ու ասոցիացիաներ, որոնք կազմում են աշխարհի ՏՏ շուկայի ավելի քան 90 տոկոսը: WCIT նվագախումբը հոկտեմբերի 6-ի երեկոյան Հանրապետության հրապարակում ազդադարել է Երևանում ՏՏ համաշխարհային համաժողովի մեկնարկը: Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ WCIT համաշխարհային նվագախումբը ներկայացրել է նաև արհեստական ինտելեկտի կողմից ստեղծված երաժշտություն: Նվագախումբը կազմված էր 15 երկրների, որտեղ նախկինում անցկացվել է համաժողովը, 70 երաժիշտներից: Նվագախմբի ներկայացումից հետո հանդես եկավ նաև միջազգային ճանաչում վայելող ԴիՋեյ Արմին վան Բյուրենը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |