Բուքմեյքերները Ջորջ Մարտինին ընդգրկել են գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում 9 հոկտեմբերի 2019 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Բուքմեյքերները «Սառույցի և կրակի երգը» վիպաշարի հեղինակ Ջորջ Մարտինին ընդգրկել են գրականության Նոբելյան մրցանակի թեկնածուների ցանկում, հայտնում է ՌԻԱ Նովոստին USA Today-ի վրա հղումով: Հաղթողը հայտնի կդառնա հոկտեմբերի 10-ին: Ավանդաբար մրցանակի թեկնածուների անունները Շվեդական ակադեմիան գաղտնի է պահում: Հեղինակավոր բուքմեյքերական Nicer Odds կայքը հրապարակել է հնարավոր թեկնածուների ցուցակը: Առաջին հորիզոնականներում են կանադացի բանաստեղծուհի Անն Քարսոնը, գրող Մարիզ Կոնդեն Գվադելուպայից և կանադացի գրող Մարգարետ Էթվուդը, որը հայտնի է որպես «Աղախնի պատմությունը» բեսթսելերի հեղինակ, որի հիման վրա նկարահանվել է «Սպասուհու պատմածը» սերիալը: Հավանական թեկնածուների թվում են նաև Լյուդմիլա Ուլիցկայան, Միլան Կունդերան և Հարուկի Մուրակամին, իսկ ցուցակը եզրափակում է Ջորջ Մարտինը: 2019-ին 2 դափնեկիր է ընտրվելու, քանի որ 2018-ին սեռական ոտնձգությունների հետ կապված սկանդալի ֆոնին գրականության մրցանակ չի շնորհվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |