Փաշինյանը Պուտինի հետ Սիրիայում ստեղծված իրավիճակն է քննարկել12 հոկտեմբերի 2019 - 13:52 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ երկու երկրների առաջնորդներն ի շարունակություն նախօրեին Աշխաբադում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում ունեցած զրույցի՝ քննարկել են Սիրիայի հյուսիսում ստեղծված իրավիճակը։ Ինչպես ինքը Փաշինյանը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, նախօրեին նա Սիրիայի հայ համայնքի անվտանգության տեսակետից կարևոր խնդրանքով դիմել էր Պուտինին: «ՌԴ նախագահին շնորհակալ եմ արագ արձագանքի համար», - նշել է նա։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային նշանակության այլ հարցերի։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 11-ին Աշխաբադում ընթացող ԱՊՀ երկրների ղեկավարների նիստի աշխատանքների շրջանակում գիրք էր նվիրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին: Գիրքը կոչվում է «Խաղաղություն Ղարաբաղին», իսկ հեղինակը Վլադիմիր Կազիմիրովն է, որը 1992-1996թթ. Ռուսաստանից Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գծով ԵԱՀԿ ՄԽ համանախագահն էր: Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Մատվիենկոն՝ Սիմոնյանի ելույթի մասին․ Չենք կարող անուշադրության մատնել նման հակառուսական հայտարարությունները Կարասինն ասել է, որ սխալ կլիներ անտեսել ելույթը, որը «համերշախություն է հայտնում Կիևի նացիստական ռեժիմի հետ» Բայդեն․ Հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը «Մինչ մենք սգում ենք այս ողբերգությունը, մենք նաև պատվում ենք հայ ժողովրդի տոկունությունը»,–ասել է նա Լաքոտ. Եկեք լինենք ճշմարտության և արդարության կողմից Նա նշել է, որ Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օրն է Փայլան. Ապրում ենք այնպիսի Թուրքիայում, ինչպիսին կլիներ Գերմանիան, եթե այնտեղ լինեին Հիտլերի անունով փողոցներ ու դպրոցներ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել այն եզակի պաշտոնյաներին, որոնք չեն կատարել ցեղասպանության վերաբերյալ որոշումը |