«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» և «Դասավանդի′ր, Հայաստան»-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» և «Դասավանդի′ր, Հայաստան»-ը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին «Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամը և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը փոխըմբռնման հուշագրի են ստորագրել:

Ներկայիս աշխարհում, հասարակական և մասնավոր կազմակերպությունները դարձել են կարևոր դերակատարներ, վերջին տարիներին նրանց քանակը, ներուժն ու ազդեցությունն անհամեմատ աճել է։ Այժմ հասարակական կազմակերպությունները մասնակցում են հանրային և սոցիալական հարցերի բարձրացման, քաղաքացիների իրազեկման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման շարունակական գործընթացին։

«Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամն իր գործունեությունը սկսել է 2013թ.` Հայաստանի հանրակրթության համակարգի կերպարանափոխման հավակնոտ առաքելությամբ: Այժմ «Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամ Առաջնորդության զարգացման ծրագրի շնորհիվ ավելի քան 120 երիտասարդ ամեն օր աշխատում է 14,000 երեխայի հետ՝ Հայաստանի 100 համայնքում։ Ուսուչական առաջնորդության միջոցով հիմնադրամն ապահովում է գերազանց կրթության հնարավորությունների հասանելիությունը յուրաքանչյուր երեխայի համար՝ ձգտելով երկրում ստեղծել այնպիսի միջավայր, որ յուրաքանչյուր երեխա՝ անկախ սոցիալ-տնտեսական կարգավիճակից, կարողանա ստանալ գերազանց կրթություն։

«Դասավանդի’ր, Հայաստան» հիմնադրամի գործադիր տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը նշեց, որ շատ է կարևորում բոլոր երեխաների և երիտասարդների կրթական հնարավորությունների զարգացման և կատարելագործման հեռանկարների բաց քննարկման գործընթացը։ Հավելեց նաև, որ մեկ կամ երկու կազմակերպություններ չեն կարող ամբողջական լուծում տալ առկա խնդիրներին, այդ իսկ պատճառով առավել քան հարկավոր է համագործակցել թե՛ կառավարության, թե՛ կորպորատիվ ընկերությունների հետ՝ ավելի արագ և արդյունավետ լուծումներ գտնելու համար։ «Շնորհակալություն Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ամբողջ թիմին՝ համագործակցության պատրաստակամության և հնարավորության համար, ես հավատում եմ, որ նմանատիպ համագործակցություններն իսկապես կարող են բերել դրական և նոր փոփոխություններ երիտասարդների զբաղվածության և մասնագիտական հմտությունների զարգացման ոլորտում»,- ասել է Լարիսա Հովաննիսյանը։

էական է նաև մասնավոր սեկտորի դերը: Կորպորատիվ ընկերությունները հասարակության ակտիվ անդամ լինելով՝ իրենց զգալի մասնակցությունն ունեն հանրային ոլորտի զարգացումներում: Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի միջոցով պատասխանատու ընկերությունները նպաստում են համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Երիտասարդների զարգացումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կորպորատիվ պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից է: Տնտեսական կայուն զարգացման համար երիտասադության զարգացումն ու համապատասխան մասնագիտական և փափուկ հմտությունների ձեռք բերումը կարևորագույն նախապայման է: Որպես խոշոր գործատու և ոլորտի առաջատար՝ մեր ընկերությունը մեծ փորձառություն ունի բիզնեսում պահանջված հմտությունների և ունակությունների մասով, և կարծում ենք մեր «Երիտասարդների զարգացում» ծրագիրը մասնակիցներին զինում է մասնագիտական ներուժը բացահայտելու և հաջողակ կարիերայի զարգացման համար անհրաժեշտ հմտություններով: Խնդրի կարևորությունը գիտակցելով՝ շարունակաբար ձգտում ենք ընդլայնել մեր համագործակցությունների շրջանակը և ծրագրի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել: Առիթն օգտագործելով՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամի մեր գործընկերներին այս համագործակցության հնարավորության համար, որը համոզված եմ կլինի արդյունավետ և կծառայի երիտասարդության զարգացման և աջակցման մեր կարևորագույն նպատակին»,- իր խոսքում նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության «Երիտասարդների զարգացում» ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը՝ կյանքի և բիզնես հմտությունների անվճար դասընթացներ կազմակերպելու միջոցով: Հայաստանում այն մեկնարկել է 2018-ին և արդեն հասցրել է ներգրավվել շուրջ 4000 երիտասարդ՝ Երևանում և մարզերում: Մինչև 2020-ը ծրագիրը նախատեսում է կյանքի և բիզնես հմտությունների դասընթացների միջոցով աջակցել 8000 երիտասարդի:

Հուշագրի հիմնական նպատակն է գործընկերություն հաստատել կազմակերպությունների միջև և նպաստել Հայաստանում երիտասարդների համար հավասար կրթական հնարավորությունների ապահովմանն և կրթական համակարգերի կատարելագործմանը` կազմակերպելով և իրականացնելով կրթական տարբեր ծրագրեր և միջոցառումներ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---