ՔԿ-ից Ծառուկյանին այլևս ծանուցում չեն ուղարկում24 հոկտեմբերի 2019 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Գագիկ Ծառուկյանը, Աբովյանի քաղաքապետի ընտրություններից առաջ ՔՊ կուսակցության թեկնածուի շտաբներից մեկի պետ Վահան Սարիբեկյանի մեքենան հրկիզելու փաստի առթիվ, 2 անգամ որպես վկա հրավիրվել և չի ներկայացել հարցաքննության՝ մի անգամ պատռելով ծանուցումը: Դրանից հետո Ծառուկյանին նոր ծանուցում չի ուղարկվել: Այս մասին PanARMENIAN.Net ին հայտնեց ՀՀ Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը՝ նշելով, որ այդ գործով նախաքննությունը շարունակվում է: Հարցին, թե 2019-ի հունիսին Հարությունյանը չէր հերքել, որ ծանուցմանը չարձագանքելու դեպքում բերման ենթարկելու մասին որոշում կարող է կայացվել՝ Հարությունյանն արձագանքեց.«Նախաքննական մարմնի՝ քրեական գործի շրջանակում նման որոշում կայացվելու դեպքում հանրությանը կիրազեկենք, դեռ չենք իրազեկել, հետևապես չկա նման որոշում»: Հունիսի 8-ին՝ Աբովյանի քաղաքապետի ընտրություններից ժամեր առաջ հրկիզվել էր «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան մի հատված։ Գագիկ Ծառուկյանն այս գործով երկու անգամ են կանչել հարցաքննության: Առաջին անգամ Ծառուկյանը պատռել էր հարցաքնոնւթյան ներկայանալու ծանուցումը, երկրորդ անգամ՝ չէր գնացել: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |