ՌԴ ռազմական ոստիկանությունը հեռացնում է քրդերին թուրք-սիրիական սահմանից28 հոկտեմբերի 2019 - 12:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի ռազմական ոստիկանությունն օգնում է հեռացնել քրդական ինքնապաշտպանական ջոկատները թուրք-սիրիական սահմանից 30 կմ հեռավորության վրա: Այդ մասին հայտնել է Հակամարտ կողմերի հաշտեցման կենտրոնի պետ, գեներալ-մայոր Սերգեյ Ռոմանենկոն: Նա նշել է, որ ռուսները գործում են Սիրիայի տարածքում թուրքական «Խաղաղության ակունք» ռազմական գործողության գոտուց դուրս: Քրդերի նահանջին աջակցություն կցուցաբերվի մինչև հոկտեմբերի 29-ի 18:00-ն: «Դրանից հետո կսկսվի 10 կմ խորությամբ համատեղ ռուս-թուրքական պարեկությունը՝ գործողության շրջանից դեպի արևմուտք և արևելք, Ղամիշլիից բացի»,-ասել է Ռոմանենկոն, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Բոլոր քրդական ստորաբաժանումները պետք է լքեն Մանբիջն ու Թալ Ռիֆաթը: Ռուսական կողմը գործում է ըստ Մոսկվայի և Անկարայի միջև գործող Փոխըմբռնման հուշագրի, որը հոկտեմբերի 22-ին Սոչիում ստորագրել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Բանակցությունների համար առիթ է հանդիսացել իրավիճակի սրումը Սիրիայում քրդերի դեմ թուրքերի ռազմական գործողության արդյունքում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |