ԱԳՆ. Բուլղարիայի հետ տնտեսական հարաբերությունները բավարար չեն

ԱԳՆ. Բուլղարիայի հետ տնտեսական հարաբերությունները բավարար չեն

PanARMENIAN.Net - Հայ-բուլղարական միջպետական հարաբերությունները բազմաշերտ են ու հագեցած շփումներով: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում Բուլղարիայի փոխվարչապետ Եկատերինա Զախարիևայի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Նա նշել է, որ Բուլղարիայի հետ տնտեսական հարաբերություններն ակտիվ զարգացում ունեն, սակայն առաջընթացը բավարար գնահատել չի կարելի, հայտնում է Aysor.am-ը:

«Հայաստան-Բուլղարիա հարաբերությունները զարգանում են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով ու ակտիվ մաս են կազմում ՀՀ-ԵՄ երկխոսության կոնտեքստում», - ասել է ԱԳ նախարարը:

Մնացականյանի խոսքով՝ Բուլղարիայի փոխվարչապետի հետ հանդիպման արդյունքում ստորագրել են 2 փաստաթուղթ։

Դրանցից մեկն, ըստ նախարարի, ՀՀ կառավարության և Բուլղարիայի կառավարության միջազգային ավտոմոբիլային ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների մասին համաձայնագիրն է, մյուսը՝ Հայաստանի և Բուլղարիայի կառավարության միջև ՀՀ և ԵՄ միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման՝ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման արձանագրությունը։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---