Հռչակագրի ստորագրումն անգամ առանց ԼՂՀ ներկայացուցիչների կարելի է հայ ժողովրդի հաղթանակը համարել

PanARMENIAN.Net - Մոսկվայում հռչակագրի ստորագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ ռուսական դիվանագիտության հերթական ձախողումն է: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լեռնային Ղարաբաղի հարցով փորձագետ Հրաչյա Արզումանյանը: «Դեռեւս կա միայն մեկ փաստաթուղթ, որի տակ կան հակամարտության երեք կողմերի` Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի եւ Ադրբեջանի ստորագրությունները: Դա կրակի դադարեցման մասին 1994թ. համաձայնագիրն է: Այն բանից հետո, երբ 1998թ. ԼՂՀ դուրս հանվեց բանակցությունների ձեւաչափից, Ռուսաստանի գործունեության դաշտը նեղացավ, եւ այժմ պարզ չէ, թե ինչ կանի ՌԴ-ն, եթե Ֆրանսիան ավելի հստակ դիրքորոշում բռնի` ի տարբերություն ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի»,- նշել է Արզումանյանը: Դրա հետ մեկտեղ նա գտնում է, որ հռչակագրի «հապշտապ» ստորագրման գործում իր դերն են խաղացել ԱՄՆ նախագահական ընտրությունները:«Ռուսաստանը համարել է, թե ԱՄՆ-ն զբաղված է իր խնդիրներով, եւ ինքը կարող է արագացնել ղարաբաղյան կարգավորման գործընթացը: Բայց հռչակագրի ստորագրումն անգամ առանց ԼՂՀ ներկայացուցիչների կարելի է հայ ժողովրդի, բայց ոչ` հայկական դիվանագիտության հաղթանակը համարել: Ստացվեց այնպես, որ հենց այդ փաստաթուղթը կարողացավ միավորել ազգը, ինչպես դա տեղի ունեցավ 20 տարի առաջ եւ ներկայումս իշխանությունն ու ընդդիմությունը իրական հնարավորություն ունեն միավորելու հասարակությունը ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ»,- ընդգծել է հայ փորձագետը:



Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը Կովկասում իրադրության առողջացման համար համատեղ աշխատանքի մասին հռչակագիր են ստորագրել, ինչպես նաեւ ԱԳՆ ղեկավարներին հանձնարարել են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ տարվող աշխատանքը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---