Մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպումը դեռ շատ կա

PanARMENIAN.Net - Այն, որ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչները չեն մասնակցում բանակցային գործընթացին, նշանակում է, որ կարգավորման գործընթացի իմիտացիա է գնում: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:



Նրա խոսքերով, մինչ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի իրավաբանական ձեւակերպումը դեռ շատ կա: «Ինչ վերաբերում է Մոսկվայի նկատառումներին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների միջեւ հռչակագրի ստորագրումն արագացնելու հարցում, ապա դա բացատրվում է վրացական գործոնով: Հռչակագիրը ոչ մի նոր բան չի պարունակում` Հայաստանի համար այնտեղ ոչ մի դրական կամ բացասական բան չկա»,-ասել է Իսկանդարյանը` հավելելով, որ այնտեղ ոչ մի կարեւոր բան չկա, կարծելու համար, թե եկել է առաջընթացի ժամանակը;



Նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը, Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիեւը հռչակագիր են ստորագրել Կովկասում իրավիճակի առողջացման ուղղությամբ աշխատելու վերաբերյալ, ինչպես նաեւ հանձնարարել են ԱԳՆ ղեկավարներին շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման աշխատանքները:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---