Հայաստանի արտգործնախարարը երկօրյա պաշտոնական այցով մեկնում է Շվեդիա

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 6-8-ը Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Շվեդիա, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Այցի ընթացքում ՀՀ ԱԳ նախարարը հանդիպումներ կունենա Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտի հետ:Այցի շրջանակներում նախատեսվում է պաշտոնական Երեւանի եւ Ստոկհոլմի միջեւ Ռեադմիսիայի մասին համաձայնագրի ստորագրում:



Էդվարդ Նալբանդյանը կհյուրընկալվի նաեւ Անվտանգության եւ զարգացման քաղաքականության ինստիտուտում, որը հանդիսանում է Շվեդիայի ամենահեղինակավոր բուհերից մեկը: Ինստիտուտում նախարար Նալբանդյանը հանդես կգա ելույթով ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունների եւ գերակայությունների վերաբերյալ: Նախատեսված է նախարար Նալբանդյանի հանդիպումը արտահանողների շվեդական խորհրդի ղեկավարության հետ:



Ստոկհոլմում կկայանա Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը NASDAQ OMX ֆինանսական խմբի կառավարիչների, ինչպես նաեւ Ericsson ընկերության ղեկավարների հետ: Շվեդիայի մայրաքաղաքում գտնվելու ընթացքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպում կունենա նաեւ Շվեդիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---