ՍԴ նախագահի սանիկն ազատ է արձակվել

ՍԴ նախագահի սանիկն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի սանիկն ազատ է արձակվել։

«Վերաքննիչ քրեական դատարանը (Ս.Մարաբյան) քիչ առաջ կալանավորումից ազատ արձակեց Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանին` հիմնավոր կասկածի բացակայության հիմքով»,-ասել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, հայտնում է Aysor.am-ը:

Փանոսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Նորայր Փանոսյանը 2011-14 թվականներին հանդիսացել է արդարադատության նախարարության օրինականության վերահսկողության տեսչության պետ։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---