ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել հայ-թուրքական հարաբերություններում եւ ղարաբաղյան գործընթացում գրանցված առաջընթացը

PanARMENIAN.Net - Բրյուսելում ընթացող այցի շրջանակներում նոյեմբերի 5-ին Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Սերժ Սարգսյանն ու Յաապ դե Հոոպ Սխեֆերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, հայ-թուրքական քաղաքական երկխոսությանը, տարածաշրջանային անվտանգության խնդիրներին եւ խաղաղապահ առաքելության իրականացման բնագավառում համագործակցությանը վերաբերող հարցեր:



Կողմերը բարձր են գնահատել Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցության ներկա մակարդակը եւ գոհունակություն հայտնել Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականցման ընթացքից: Դրական է գնահատվել նաեւ Հայաստանում տեղի ունեցած վերջին զորավարժությունները: Նախագահ Սարգսյանը կարեւորել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, որպես Հայաստանի անվտանգության բաղկացուցիչ մաս:



Կողմերը կարեւորել են տարածաշրջանում երաշխավորված խաղաղության ու կայունութան հաստատումը` առկա խնդիրների քաղաքական բանակցային ճանապարհով լուծումը համարելով միակ ընդունելի ճանապարհ: ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարը բարձր է գնահատել հայ-թուրքական երկխոսության եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման հարցում արձանագրված տեղաշարժերը եւ աջակցություն է հայտնել այդ գործընթացներին:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---