ՀԱՊԿ-ն ստեղծում է ՀՕՊ-ի համատեղ համակարգ

PanARMENIAN.Net - Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ անդամ երկրների հակաօդային պաշտպանության համատեղ համակարգի ստեղծումը կոալիցիոն ռազմական կառուցվածքի հիմնական ուղղություններից մեկն է: Այդ մասին հաղորդել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վալերի Սեմերիկովը` մեկնաբանելով ՌԴ նախագահ Դ.Մեդվեդեւի հայտարարությունը ռազմատեխնիկական համագործակցության գծով հանձնաժողովի նիստում` ռազմատեխնիկական հնարավորությունների եւ հեռանկարների մասին ՀԱՊԿ ՀՕՊ-ի համատեղ համակարգի ստեղծման աշխատանքում:



Ըստ Սեմերիկովի, այս որոշման իրագործման առումով մշակվել եւ ներպետական համաձայնեցման են ներկայացվել ՀԱՊԿ անդամ պետությունների Արեւելաեվրոպական, Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների հակաօդային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծման մասին պայմանագրերն ու դրույթները, ինչպես նաեւ ՀԱՊԿ անդամ պետությունների Միասնական օդային համակարգի մասին դրույթը: «Բոլոր թվարկված փաստաթղթերը գտնվում են պատրաստվածության բավական բարձր մակարդակում ՀԱՊԿ կանոնադրային մարմիններում դրանք քննարկելու համար»,-ասել է Վ.Սեմերիկովը: Հակաօդային պաշտպանության միասնական համակարգերի ստեղծումից հետո, հավաքական անվտանգության գոտիներում հաջորդ քայլրը, ըստ գլխավոր քարտուղարի տեղակալի, կլինի ՀԱՊԿ ՀՕՊ-ի համատեղ համակարգի ստեղծմանն ուղղված աշխատանքը, հաղորդում է Հայաստանում ՀԱՊԿ ազգային ներկայացուցչությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---