Վարդան Ղուկասյան. Օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարհում չկան13 նոյեմբերի 2019 - 13:12 AMT PanARMENIAN.Net - Օրենքով գողերի մշակույթը Հայաստանում վերացել է, իսկ նրանց դեմ օրենքը հատուկ քննարկման առարկա պետք է լինի: Այս մասին, Factor.am-ի փոխանցմամաբ, ասել է Գյումրիի նախկին քաղաքապետ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Ղուկասյանը` խոսելով քրեական ենթամշակույթը կրողների մասին օրենքի նախագծից: «Կրիմինալ չկա Հայաստանի Հանրապետությունում, օրենքով գողերի պես խելոք մարդիկ աշխարահի տակ չկան: Ամենախելոքը օրենքով գողերն են, հիմի գողերն էլ են վերևը, մարդասպանն էլ են իրենք, ամեն ինչ իրենք են, ուղղակի գցել են էս մարդկանց վրա», - նշել է Ղուկասյանը՝ հերքելով, որ երբևէ համագործակցել է նման հեղինակությունների հետ, և դրա հետ մեկտեղ պնդելով՝ հարգում է «ճիշտ ապրելակերպ ունեցող» մարդկանց: Ղուկասյանը չի բացառել, որ քրեական հեղինակություններին քրեական պատասխանատվության ենթարկել առաջարկող օրենքի նախագիծը կարող է «օրենքով գողերի անվան տակ մի շարք անմեղ մարդկանց գաղութ նստեցնելու պատճառ դառնալ»: «Էս օրենքով վերցնենք նմանատիպ մարդկանց ուղարկենք գաղութ, պատկերացնում եք՝ ի՞նչ կլինի: Մի երկու ոստիկան մեկին կասի՝ «սա գողական ա, արագ կարգով ներկայացրեք, թող բերեն գաղութ», այ այդպես բոլոր բանտերը կլցվեն: Անմեղ մարդկանց սրա անվան տակ կլցնեն բանտերը», - ասել է պատգամավորը: Ղուկասյանը նաև հիշեցրել է, որ իր ղեկավարման ժամանակ Հայաստանի ամենաոչկրիմինալ հանցագործություն կատարած քաղաքը Գյումրին էր «Իմ օրոք ամբողջ քաղաքը համերաշխ է եղել, էնքան հարգանք ենք ունեցել, որ եթե ջահելները իրար հետ խնդիր են ունեցել, ես խաբար եմ արել, որ՝ ներեք, համերաշխ եղեք, ջիգյարով եղեք, և թաղերը իրար հետ բարիդրացիական հարաբերությունների մեջ են եղել»,- նշել է Ղուկասյանը՝ հավելելով, որ որոշ մարդկանց ձեռք չէր տալիս այդ իրավիճակը, քանի որ վախ են ապրում այն մարդկանցից, որոնց ժողովուրդը սիրում է: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել Քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն կստեղծվի ՊՈԱԿ-ն ունենալու է նաև տարածքային ստորաբաժանումներ ՀՀ մարզերում, ընդհանուրը՝ 90 հաստիքային միավոր |